83417 դիտում
22:39 02-08-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Opel-ը «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին. ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիր թիվ 17 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը՝ բժիշկ Էդմոնդ Աբրահամյանի, բժշկուհի Անուշ Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում բժիշկը արձանագրել է հետիոտնի մահը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու պարեկ Էդգար Կուրղինյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է:
Տեղում պարեկները ստուգել են վարորդի սթափության աստիճանը, նա եղել է սթափ:
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանությաւն Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+