211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:44 14-10-2026

Հերթական համակարգչային հափշտակությունը՝ Երևանում. քաղաքացին տեղեկացել է, որ «Ամիօ» բանկի հավելվածի միջոցով իր անունով ձևակերպվել է խոշոր չափի օնլայն վարկ

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է «համակարգչային հափշտակություն» հանցատեսակը, ինչը շատ դեպքերում հենց քաղաքացիների միամտության հետևանքով է տեղի ունենում։

Հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Գ. Ղուկասյանը և հայտնել, որ 1 օր առաջ ինքը գտնվել է Մամիկոնյանց փողոցում, երբ իր բջջային հեռախոսին է զանգահարել մի քաղաքացի և ներկայացել, որ ինքը «Վիվասել ՄՏՍ»-ի աշխատակից է և առաջարկել է «5 Ջ» ծառայություն ակտիվացնել։

Նշված հասցե մեկնած Արաբկիրի համայնքային ոստիկաններին Գ. Ղուկասյանը հայտնել է, որ ինքը կարգավորումներ կատարելուց հետո արդեն գիշերը ժամը 03:00-ին «Ամիօ» բանկի հավելվածի միջոցով տեղեկացել է, որ իր անունով 1 մլն 617 հազար 105 դրամի օնլայն վարկ են ձևակերպել։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հայաստանում կան բանկեր, որոնք կարողանում են պաշտպանել իրենց հաճախորդների շահերը, սակայն կան բանկեր, որոնք միշտ հայտնվում են նման իրավիճակներում, ինչպիսին «Ամիօ» բանկն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր