ԱՄՆ-ում մեքենա տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից. BMW մակնիշի 120 նոր ավտոմեքենա վերականգնման ենթակա չեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում գծերից դուրս է եկել 120 նոր BMW մակնիշի մեքենաներ տեղափոխող գնացքը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեքենաները վթարից հետո այնպես են վնասվել, որ վերականգնման ենթակա չեն այլևս: Այդ պատճառով էլ, ինչպես երևում է տեսանյութում՝ դրանց հետ անզգույշ են վարվել էքսկվատորների վարորդները:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` թանկարժեք մեքենաներով գնացքը Փենսիլվանիա նահանգում գտնվող BMW-ի գործարանից ուղևորվում էր Չարլստոն նավահանգիստ, որտեղից էլ մեքենաները պետք է արտահանման ուղարկվեին: