ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մեծ արագությամբ ընթացող գնացքը դուրս է եկել գծերից և կամրջից ընկել երթևեկելի գոտի. կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մեծ արագությամբ ընթացող Amtrak ընկերության ուղևորատար գնացքը գծերից դուրս է եկել և կամրջից ընկել երթևեկելի գոտի: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մի քանի մեքենաներ մնացել են վագոնների տակ: Հաղորդվում է առնվազն 77 վիրավորի մասին: Որոշ տեղական լրատվամիջոցներ հայտնում են զոհերի մասին, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Նշվում է, որ գնացքը ընթացել է 130կմ/ժ արագությամբ:
Կան մեծ թվով զոհեր և վիրավորներ,- հայտնել է Փիրս Էդ Թրոյեր շրջանի ղեկավարության մամլո քարտուղարը: