ԱՄՆ-ում նավթ տեղափոխող 106 վագոններից բաղկացած գնացքը դուրս է եկել գծերից
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում, գյուղական բնակավայրերից մեկի մոտակայքում երեկ երեկոյան գծերից դուրս են եկել նավթով բարձված 106 վագոններից բաղկացած գնացքի 22 վագոնները, հաղորդում է BBC-ն:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Վթարը տեղի է ունեցել Հյուսիսային Դաքոթա նահանգի հետ սահմանային հատվածում:
Հրշեջ-փրկարարները և ԱԻ մասնագետները ստուգել են նավթի արտահոսքի առկայությունը, ինչպես նաև տարհանել տեղի բնակիչներին:
Միջադեպի հետևանքով իշխանությունները փակել են դաշնային 3-րդ մայրուղին: