ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից․ կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Մոնտանա նահանգում Amtrak ընկերության ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է CBS հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի երկաթուղային ուղևորատար Amtrak ընկերությունը տեղեկացրել էր, որ գնացքը դուրս է եկել գծերից Ջոպլին բնակավայրի մոտակայքում:
Վթարի պահին գնացքում եղել է մոտ 147 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։