Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են:
Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ տեղեկացնելով, որ միջադեպը կլինի ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում։
«Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,- նշել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: