Բրիտանական լրատվամիջոցը հայտնել է, թե ինչու է Մոուրինյոն սկսել վստահել Մխիթարյանին
Բրիտանական The Sun պարբերականը նշել է, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի հիմնական կազմում տեղ տալ Հենրիխ Մխիթարյանին:
Մխիթարյանը Մոուրինյոյի վստահությանը նորից արժանացել է մարզումների ժամանակ իր տքնաջան աշխատանքի շնորհիվ, որի ընթացքում կարողացել է ավելացնել մկանային քաշը:
Ժոզե Մոուրինյոյին խիստ տպավորել է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը մարզվում նույնիսկ հանգստյան օրերին»:
Բացի այդ, Մոուրինյոն գոհ է մնացել վերջին շրջանում Մխիթարյանի մրցելույթներից: