Մոուրինյոն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» բերել Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննարկում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը, հայտնում է Sport-Olymp-ը:
Բունդեսլիգայի լավագույն ասիստենտը արդեն այս ամռանը կարող է Դորտմունդից տեղափոխվել Մանչեսթեր:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը և դորտմունդցիները ցանկանում են նրա տրանսֆերի համար առավելագույնս գումար վաստակել:
Հեղինակավոր transfermarkt.de մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանի տրանսֆերն այս պահին գնահատում է 30 մլն եվրո, սակայն հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի համար եվրոպական միանգամից մի քանի գրանդ ակումբներ են պայքարում, հնարավոր է, որ նրա համար վճարեն զգալիորեն ավելի շատ, ընդհուպ` 60 մլն եվրո: