Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի խաղացնում Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանը սկսել պահեստայինների նստարանին:
«Լեսթերի» հետ խաղում ես զգացի, որ մեզ անհրաժեշտ է Ջեսի Լինգարդի արագությունը: «Բորնմութի» հետ խաղում (3:1) ավելի օգտակար էր Մատան, որը կարողանում մրցակցին ճնշել հենց նրա կիսադաշտում:
Այդ իսկ պատճառով ես Միկիին խաղադաշտ չեմ մտցրել: Որոշ մարզիչներ` ձեռք բերելով խաղացողներ, գտնում են, որ նրանք պետք է ապացուցեն իր ընտրությունը և ֆուտբոլիստներին հիմնական կազմ են մտցնում:
Ես այդպիսին չեմ: Առաջին հերթին նայում եմ, թե ինչը ավելի օգտակար կլինի թիմի համար: Սակայն պնդում եմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, որը մեզ օգնելու է ամբողջ մրցաշրջանի ընթացքում», ասել է Մոուրինյոն: