Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու երկար ժամանակ Մխիթարյանին չէր խաղացնում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու մրցաշրջանի սկզբում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղային ժամանակ չէր ստանում և չէր ընդգրկվում մեկնարկային կազմում:
«Ինչո՞ւ Մխիթարյանը մրցաշրջանի սկզբում այդքան շատ չէր խաղում: Երբեմն խաղացողին պաշտպանելու լավագույն միջոցը նրան կազմում չընդգրկելն է:
Ձեր տեսանկյունից, եթե մարզիչը խաղացողին կազմում չի ընդգրկում, ուրեմն նա… Չեմ կարողանում համապատասխան բառ գտնել:
Միկիի հետ կապված իրավիճակը նման դեպքերից էր: Նա հարմարվում էր: Ի տարբերություն ձեզ, ես տեսնում եմ ոչ միայն այն, թե ինչ է նա անում խաղադաշտում խաղերի ընթացքում: Այժմ Մխիթարյանը գերազանց է խաղում», ասել է Մոուրինյոն: