Մատս Հումելս. Ընդամենը պետք է Մխիթարյանին խաղադաշտ մտցնել
«Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը գովեստի խոսքեր է ասել իր նախկին թիմակից, ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Եթե նրան խաղադաշտ մտցնես, ապա կտեսնես, թե որքան լավն է նա: 100 տոկոսով վստահ եմ դրանում: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, որի հետ խաղացել եմ:
Ես տեսել եմ նրա խաղը «Ֆեյենորդի», «Վեսթ Հեմի» հետ: Ամբողջ հանդիպման ընթացքում նա հիանալի խաղ էր ցուցադրում: Ինչպես միշտ: Նա այդ մակարդակի խաղ էր ցուցադրում ամբողջ նախորդ մրցաշրջանը», ասել է Հումելսը:
Նշենք, որ «Վեսթ Հեմի» հետ գավաթային հանդիպումից (4:1) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավական բարձր էր գնահատել Մխիթարյանի խաղը: