Մատս Հումելս. Լևանդովսկին կատարյալ մեքենա է
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը իր կարծիքն է հայտնել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին:
«Իմ դեմքին լայն ժպիտ հայտնվեց, երբ Լևին 5 գոլ խփեց («Վոլֆսբուրգի» դարպասը, 9 րոպեում), որովհետև ես ոչ թե թիմ տեսա, որտեղ նա խաղում է, այլ անհավանական ֆուտբոլիստի:
Կարելի է հաճույք ստանալ նրա գոլերից: Նա կատարյալ մեքենա է: Ռոբերտը որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունի: «Բորուսիայում» նա խաղադաշտում անկախատեսելի և ոչ ստանդարտ քայլեր էր անում», ասել է Հումելսը:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 7 տուրից հետո Լևանդովսկին 9 գոլով լավագույն ռմբարկուն է հանդիսանում: