Մատս Հումելս. Անորոշության պատճառով քունս կորցրել եմ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոստովանել է, որ կարող է այլ ակումբ տեղափոխվել:
«Շատ բարդ որոշում կայացնելու երկընտրանքի առջև եմ կանգնել, և երբ այն կայացնեմ, մարդիկ կհասկանան, թե որքան դժվար է նման որոշումն ինձ տրվել:
Վերջնաժամկետի հարցում արդեն կողմնորոշվել եմ, սակայն կոնկրետ ժամանակը դեռ չեմ ասի: Վերջին մի քանի շաբաթը ես կորցրել եմ քունս, այնքան կարևոր է դարձել իմ համար այս հարցը», նշել է Հումելսը:
Նշենք, որ Հումելսին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»: