Մատս Հումելս. Դեռ շատ վաղ է խոսել «Բորուսիայի» չեմպիոնության մասին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը նշել է, որ գերադասում է զերծ մնալ Գերմանիայի առաջնությունում թիմի հետագա ցուցանիշների մասին խոսելուց:
Հումելսը այս մասին ասել է ի պատասխան այն հարցին, թե որքան են երկրի առաջնությունում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները մեծ: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 3 տուրից հետո թիմը վաստակել է 9 միավոր և «Բավարիայի» հետ կիսում է 1-2 տեղերը: Վերջին խաղում «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/30/63341/]հաղթեց[/url] «Հերտային»:
«Իհարկե, մեր մեկնարկը հրաշալի ստացվեց: Սակայն ես բնավ հակված չեմ խոսել ինչ որ մարտահրավերների և նախանշանների մասին: Մենք պարզապես պետք է շարունակենք մեր գործը: Երբևիցե կտեսնենք, թե ինչ արդյունքների ենք հասել:
Առաջին 3 տուրերից հետո դեռ ոչ մի անգամ չեմպիոնը երկնքից չի ընկել», ասել է Հումելսը: