211652_close_icon
views-count1683 դիտում article-date 10:13 03-06-2016

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն Հովհաննես Մարգարյանն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդ» կամ նույնն է, թե «Օրինաց երկիր» կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածուն լինելու է Ազգային ժողովի ՕԵ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը։ Մարգարյանն այդ կուսակցության Շիրակի մարգի տարածքային կառույցի ղեկավարն է։ ՀՎ լրատվական ծառայության պատասխանատու էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք անպայման մասնակցելու ենք Գյումրիի ավագանու ընտրություններին, և չի բացառվում, որ հենց Հովհաննես Մարգարյանը գլխավորի ավագանու ցուցակը։ Այդ մասին մենք առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։ Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ՀՎ-ի թեկնածուն էլ Արկադի Փելեշյանն է, որը հիմա քաղաքապետարանի ավագանու անդամ է և ՀՎ տարածքային կառույցի ղեկավարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր