Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանն արգելափակել են ՄԱԿ ԱԽ-ի՝ Հալեպի հրադադարի հարցով բանաձևը
Ժամեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրացված Հալեպում հրադադար հաստատելու հարցով բանաձևը արգելափակել են միայն Ռուսաստանն ու Չինաստանը, հայտնում է BBC-ն։
Բանաձևը նախատեսում էր 7-օրյա հրադադար։ Արգելափակումից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները մեղադրեցին Չինաստանին ու Ռուսաստանին Հալեպում խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին ռազմական գերակայությունը պահպանելու փորձի մեջ։ Իսկ սիրիական ընդդիմության կոալիցիան հայտարարեց, որ քվեարկությունից հետո հրադադարի խնդիրն այժմ դրված է ԱԽ-ի որոշ անդամների ուսերին։
Բանաձևի նախգծին կողմ էին քվեարկել ՄԱԿ ԱԽ-ի 11 անդամ, դեմ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Վենեսուելան, ձեռնպահ՝ Անգոլան։