Չինաստանն արգելափակել է BBC-ի լրատվական կայքը
Չինաստանն արգելափակել է բրիտանական BBC-ի լրատվական կայքը՝ կապված Հոնկոնգում տեղի ունեցած անկարգությունների հետ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Կայքը դադարել է բացվել չինացիների համար չորս ժամ անց այն բանից հետո, երբ կայքում տեղադրվել է ուղիղ միացմամբ ցուցադրվել է ոստիկանների կողմից փողոց դուրս եկած ուսանողներին ծեծելը:
BBC-ի խմբագիր Փիթեր Հորրոքսը քննադատել է Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լուրերի հասանելիության նկատմամբ ցանկացած սահմանափակում: