ԱՄՆ-ի դեմոկրատներն արգելափակել են Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը մերժող բանաձևը
ԱՄՆ Սենատում դեմոկրատական կուսակցության խմբակցությունը արգելափակել է Իրանի հետ միջուկային հարցով համաձայնագրի դեմ բանաձևը, ինչը թույլ չի տա Կոնգրեսին միջամտել պայմանավորվածություններին, հաղորդում է Ria Novosti-ն:
Ընթացակարգային քվեարկության ժամանակ համաձայնագիրը չընդունող հանրապետականները չեն կարողացել հավաքել պահանջվող ձայները, որպեսզի բանաձևը դրվի քվեարկության: Դրան կողմ է քվեարկել 58 սենատոր և դեմ՝ 42-ը:
Դեմոկրատները կիրառել են ֆիլիբաստեր մարտավարությունը, որը թույլ է տալիս փոքրամասնությանը արգելափակել բանաձևը քվեարկության դնելը:
Կոնգրեսը միջուկային համաձայնագիրը քննարկելու համաձայնություն էր ստացել վարչակազմից, սակայն Սպիտակ Տունը հայտարարել էր, որ վետո կդնի համաձայնագրին դեմ գնացող ցանկացած բանաձևի վրա: