4058 դիտում
15:29 01-12-2016
Արթուր Պետրոսյան. Ուզբեկստանի հետ հանդիպումը նոր ֆուտբոլիստների փորձարկելու լավ հնարավորություն է
Փետրվարի 12-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է մրցակցի և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը.
«Քանի որ փետրվարին ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված չէ ընկերական հանդիպումների հատուկ օր, իսկ մենք անպայման ուզում էինք ընկերական հանդիպում անցկացնել, ընտրել ենք այնպիսի ժամանակահատված, երբ մեր գրեթե բոլոր ակումբները կգտնվեն մեկ վայրում, ինչը կհեշտացնի նրանց կողմից հավաքականին խաղացողների տրամադրումը:
Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայում է գտնվելու նաև Ուզբեկստանի հավաքականը, որը գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ որ մեր ապագա մրցակից Ղազախստանի հավաքականը: Հետևաբար հենց Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մեր ընտրությունը պատահական չէ:
Ավելացնեմ նաև, որ խաղալու ենք հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով: Սա մեզ համար շատ լավ հնարավորություն կլինի ազգային հավաքականների մակարդակի հանդիպման ընթացքում գործի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնք մինչ օրս շատ խաղաժամանակ չեն ստացել հավաքականում»:
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
13:02 14-03-2016
Բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար հնարավոր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն
3090 դիտում
15:50 09-04-2016
Հյուսիսային Կորեան հայտնել է նոր միջցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկելու մասին
2612 դիտում
09:40 28-05-2016
Իշխանությունները Վանաձորում և Գյումրիում փորձարկելու են ընտրական նոր օրենսգիրքը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1444 դիտում
22:06 23-09-2024
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան
6033 դիտում
20:12 23-09-2024
Դիջիթեյնը ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր
787 դիտում
16:52 23-09-2024
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերում