211652_close_icon
views-count2660 դիտում article-date 09:40 28-05-2016

Իշխանությունները Վանաձորում և Գյումրիում փորձարկելու են ընտրական նոր օրենսգիրքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանությունները Վանաձորի և Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում ցանկանում են մի սցենար փորձարկել, որի համաձայն՝ բացարձակ հաղթանակ տանելու խնդիր չեն դնում, քանի որ դա կարող է անհնար լինել։ Այս երկու քաղաքներում էլ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Վերջին համապետական ընտրություններում իշխանություններն այնտեղ պարտության են կրել։ Ծրագրվում է, որ այս քաղաքներում պետք է առաջադրվեն իշխանամերձ մի քանի կուսակցություններ։ Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն Վանաձորում և Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլև քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու։ Եվ նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին։ Այդպիսով, այս ընտրությունները կարող են 2017թ. խորհրդարանական ընտրություններում նման մոդելի կիրառման փորձարկումը լինել։ Հիշեցնենք, այս 2 քաղաքներում քաղաքապետի կամ ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր