Բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար հնարավոր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն
Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, փոխանցում է Reuters-ը:
Նա հանդիպում է անցկացրել Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչպես նաև Եվրամիության արտաքին դիվանագիտության գերագույն ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Փարիզում:
«Անշուշտ, մենք դատապարտում ենք բալիստիկ փորձարկումները և եթե անհրաժեշտ լինի, կկիրառվեն նաև պատժամիջոցներ»,-ասել է Էյրոն: