Հյուսիսային Կորեան հայտնել է նոր միջցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկելու մասին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռը հաջողությամբ փորձարկելու մասին, հաղորդում է BBC-ն:
Ըստ Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալության հայտարարության՝ այն նոր տիպի շարժիչով է հագեցած, ինչի շնորհիվ միջուկային գլխիկով հրթիռը ունակ է հասնելու մինչև Միացյալ Նահանգների տարածք:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ն ընդլայնեց այդ երկրի դեմ պատժամիջոցների ցուցակը այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ ջրածնային ռումբ է փորձարկել: