Ժոզե Մոուրինյոն որակազրկվեց և տուգանվեց
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ոչ մարզական վարքագծի համար որակազրկեց մեկ խաղով: կարելի է ասել, որ սա մեղմ պատիժ էր, հաշվի առնելով, որ պորտուգալացին այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ որակազրկվել էր նմանատիպ արարքի համար:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն հեռացվել էր ԱՊԼ-ի 13-րդ տուրում` «Վեսթ Հեմի» հետ հանդիպման առաջին խաղակեսում, երբ մրցավարի որոշումից դժգոհ լինելով, հարված էր ջրի շշին:
Բացի այդ, Մոուրինյոն տուգանվել է 16 հազար ֆունտով: Այժմ մարզիչը բաց կթողնի «Վեսթ Հեմի» հետ` Անգլիական Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որը կկայանա այսօր` կեսգիշերին: