Էդեն Ազարը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր-Լիգայի լավագույն խաղացող, Ժոզե Մոուրինյոն՝ լավագույն մարզիչ
Անգլիական Պրեմիեր-լիգան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին ճանաչել է մրցաշրջանի լավագույն մարզիչ և խաղացող:
Նշենք, որ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Էդեն Ազարի ակումբակիցներ Ջոն Թերին, Սեսկ Ֆաբրեգասը և Նեմանյա Մատիչը, Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ), Հարի Քեյնը («Տոտենհեմ») և Ալեքսիս Սանչիսը («Արսենալ»):
Նշենք, որ ավելի վաղ Ազարը տարվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաև Ֆուտբոլիստների ասոցիացիայի և լրագրողների վարկածով:
Իսկ լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին Ռոնալդ Կումանը (Սաութհեմփթոն), Հարի Մոնկը («Սուոնսի), Նայջել Պիրսոնը («Լեսթեր») և Արսեն Վենգերը («Արսենալ»):
Ուշագրավ է, որ Մոուրինյոն այս մրցաշրջանում ոչ մի անգամ չի ճանաչվել ամսվա լավագույն մարզիչ: