211652_close_icon

Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչու «Ռեալը» չէր կարողանա Անգլիայի առաջնությունում հաջող հանդես գալ

views-count1765 դիտում article-date 21:02 10-06-2015
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու իր ղեկավարած «Ռեալը» հաջողության չէր հասնի Անգլիայի Պրեմիեր-Լիգայում: «Իմ «Ռեալը» անկյունայինների ժամանակ չէր կարողանում հաջող պաշտպանվել: Թիմը կարող էր 5, 6, 7 գնդակ խփել, կարող էր ոչնչացնել ցանկացած մրցակցի, սակայն չէր կարողանում մրցակցի անկյունայիններից պաշտպանվել: Իսկ եթե դու Անգլիայում չես կարողանում անկյունային հարվածներից պաշտպանվել, ապա գավաթային խաղւմ կարող ես պարտվել նույնիսկ 2-րդ Լիգայի թիմին: Ամեն ինչ կախված է կոնկրետ խաղում կոնկրետ խաղաոճից: Իմ «Ինտերը» փայլուն էր հանդես գալիս Իտալիայում և Չեմպիոնների Լիգայում, սակայն Անգլիայում նա լուրջ խնդիրներ կունենար», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր