Ժոզե Մոուրինյոն կպատժվի
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ և հետո Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել հանդիպել լրագրողներին, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի կանոնադրությունը պարտավորեցնում է թիմի գլխավոր մարզիչներին մասնակցել հանդիպումների մամլո ասուլիսներին:
Այդ պատճառով Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հրաժարվելով հանդիպել լրագրողներին՝ կպատժվի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից: