211652_close_icon
views-count1086 դիտում article-date 18:36 25-11-2016

2017թ. Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» Երևանի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերն ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցերը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի փոխանցմամբ ս.թ. նոյեմբերի 21-ին կազմակերպված հանրային լսումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերոնշյալ նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի այսօրվա նիստում խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:

Նմանատիպ նյութեր