211652_close_icon

Մխիթարյանի փառահեղ վերադարձը. Sportfact. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13997 դիտում article-date 20:24 25-11-2016
Sportfact-ը անդրադարձել է «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը (4:0) Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղին` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում: «Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ Մխիթարյանը կխաղա «Ֆեյենորդի» դեմ: Ու չխաբեց: Հայ ֆուտբոլիստը վերջապես ստացավ այդքան անհրաժեշտ խաղային պրակտիկան: Նա խաղադաշտում պարզապես բզկտում ու մոլեգնում էր, և եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն էր մանկունյանցիների կազմում: Միայն առաջին խաղակեսում նա երեք անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ: Երկրորդ խաղակեսում Հենրիխը շարունակում էր փայլել: Նա գրոհում էր Ջոնսի դարպասը, պոտենցիալ գոլային փոխանցում կատարեց Իբրահիմովիչին, հաղթեց գնդակի համար պայքարի 100 տոկոսում: Մի խոսքով, նա շատ նկատելի էր: Եվ եթե Մոուրինյոն ինքն իրեն թշնամի չէ, ապա հաջորդ խաղերում Մխիթարյանի համար հիմնական կազմում պետք է տեղ գտնի», նշել է պարբերականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր