Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա»-ին չօգնեց խուսափել պարտությունից. տեսանյութ
                        Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայում շարունակում է իր անփառունակ ելույնթերը ունենալ: 8-րդ տուրում Կլոպի սաները հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեցին «Քյոլն»-ին: Վերոնշյալ խաղին մասնակցեց վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, սակայն 68-րդ րոպեին փոխարինվեց: Հայ խաղացողը 24-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով: 
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայում «Բորուսիա»-ն իր երկրորդ աընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ տուրում դորտմունդցիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել էին «Համբուրգ»-ին: 8 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակել է 8 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում:
[b]«Քյոլն» - «Բորուսիա»՝2:1[/b]
Գոլեր՝ Ֆոգտ 40՛, Ցոլեր 74՛ - Իմմոբիլե 48՛
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


