3302 դիտում
17:17 13-11-2019
Պաուլո Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ
Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ սպասվող վերադարձին, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/13/mkhi-2/]Armsport[/url].am-ը:
Մարզիչը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը «Կարող է օգնել Էդին Ջեկոյին»:
Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 խաղեր: Այն ժամանակից, ինչ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել, բոսնիացի հարձակվողն ընդամենը 1 գոլ է խփել: Այժմ Ֆոնսեկան հավատում է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը:
«Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում», – ասել է Ֆոնսեկան:
Նմանատիպ նյութեր
2256 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
2479 դիտում
14:59 16-09-2019
Պաուլու Ֆոնսեկա. Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց
3141 դիտում
22:16 09-03-2021
Շախտյորի դեմ խաղում Մխիթարյանը հնարավոր է խաղա կենտրոնական հարձակվողի դիրքում․ Ֆոնսեկա. Armsport.am
Այս բաժնից
3379 դիտում
12:16 06-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Վան Սիյուին
3616 դիտում
18:34 05-01-2025
Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան
4270 դիտում
19:40 02-01-2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում