Իսպանիայի առաջնություն. Զինեդին Զիդանի փառահեղ դեբյուտը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» առաջին հանդիպումն անցկացրեց նոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ: Լեգենդար ֆրանսիացու դեբյուտը գերազանց ստացվեց՝ «Ռեալը» 5:0 հաշվով ջախջախեց «Դեպորտիվոյին»: Ավելի լավ մեկնարկ հնարավոր չէր պատկերացնել:
«Ռեալը» «Դեպորտիվոյի» հետ խաղում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Մադրիդցիները աչքի էին ընկնում գեղեցիկ, հարձակողական կոմբինացիներով, անընդհատ գոլային պահեր ստեղծում: Զիդանի համար հատկապես աչքի ընկավ ուելսցի Գարեթ Բեյլը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ Կարիմ Բենզեման՝ դուբլի
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 40 միավոր և շարունակում է մնալ 3-րդ տեղում: «Բարսելոնան» ունի 42, իսկ «Ատլետիկոն»՝ 41 միավոր, սակայն այս թիմերը մեկական խաղ պակաս են անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]«Ռեալ»-«Դեպորտիվո»՝ 5:0
Գոլերը՝ Բենզեմա, 15, 90+1, Բեյլ, 22, 49, 63
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
>