Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի հյուսիսում ուղևորատար գնացքեր են բախվել, հաղորդում է BBC-ն։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Ճշտվում է նրանց թիվը։
Associated Press-ը իր հերթին հայտնում է, որ առնվազն 5 զոհ կա, 20 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Սեմնան նահանգում։ Վիրավորներին փրկարարները տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Իրանի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ բախման հետևանքով գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից, իսկ նրանցից երկուսում հրդեհ է բռնկվել։
Դեռևս հայտնի չէ բախման պատճառը։