Կուբայում գնացքներ են բախվել. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6 մարդ է զոհվել և ևս 49-ը վիրավորվել Կուբայում տեղի ունեցած 2 գնացքների բախումից։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի Escambray թերթին։
Վթարը տեղի է ունեցել Սանկտի-Սպիրիտուս քաղաքի մերձակայքում։ Բեռնատար գնացքը ճակատ-ճակատի բախվել է ուղևորատար գնացքին։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոցները, նրանցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Նշված հատվածում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։