211652_close_icon
views-count5940 դիտում article-date 15:03 09-02-2016

Գերմանիայում ճակատ-ճակատի գնացքներ են բախվել. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ. տեսանյութ

Գերմանիայի հյուսիսում՝ Բավարիայում, գնացքներ են բախվել, հաղորդում է BBC-ն: Նախնական տվյալներով՝ առնվազն 8 մարդ է զոհվել, շուրջ 100 մարդ վնասվածքներ է ստացել:Վիրավորներից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 50-ի մոտ լուրջ վնասվածքներ կան: Բախումը տեղի է ունեցել Բադ-Այբլինգ հանգստարանային քաղաքի մոտ, Մյունխենից 60 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Ըստ տեղեկությունների՝ գնացքներից մեկի վագոնները դուրս են եկել գծերից, մի քանի վագոններ էլ շրջվել են: Վթարի վայրում են գտնվում բազմաթիվ փրկարարներ, ուղղաթիռներ ու շտապ օգնության մեքենաներ: Ուղևորներից շատերն արգելափակվել են վագոնների արանքում: Օգնության են հասել նաև փրկարարներ՝ Ավստրիայից: Գնացքներում եղել են նաև երեխաներ, քանի որ Բավարիայում այժմ արձակուրդներ են, իսկ վիրավորներից շատերը աշխատանքի մեկնողներ են եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր