2737 դիտում
10:26 24-11-2016
Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների շահերից է բխում սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ, [url=http://www.amerikayidzayn.com/a/3609078.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում են արևմտյան վերլուծաբանները:
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկի խոսքով, Վաշինգտոնը և եվրոպական երկրները ռազմավարական շահեր ունեն Հարավային Կովկասում, որոնք անհրաժեշտ է ամրապնդել. «Արևմուտքն անպայման պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Կովկասի երեք պետություններին»:
Վերլուծաբանի խոսքով, նախագահ Օբամայի վարչակազմը բավարար ուշադրություն չէր հատկացնում Հարավային Կովկասին, և Թրամփի վարչակազմը պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Առաջին հերթին, դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին, համոզված է Բլանկը, քանի որ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավումն այս հարցում խաղաղության երաշխիքներից մեկն է. «Թրամփի վարչակազմը պետք է նոր միջնորդ նշանակի և նախաձեռնի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն հակամարտությունը»:
Սթիվեն Բլանկի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը չի կարելի թողնել միայն Մոսկվայի պատասխանատվության տակ, քանի որ այդ դեպքում հակամարտությունը երբեք չի կարգավորվի. «Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների և ընդհանրապես Արևմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Միացյալ Նահանգների համար Հայաստանի եզակի դերի մասին է պատմել նաև Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի դասախոս Սեմյուել Ռամանին. «Վաշինգտոնում բազմաթիվ մարդիկ, լուրջ հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ և դիվանագետներ, ովքեր աշխատել են Կովկասում, միանշանակ համաձայն են ինձ հետ, որ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար, քան, ասենք, Ադրբեջանը»:
Ռամանին հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանն առավել կայուն արտաքին քաղաքական մոտեցումներ է ունեցել անցած տասնամյակների ընթացքում և լինելով ՀԱՊԿ-ի անդամ բազմիցս է աջակցել ԱՄՆ-ի խաղաղարար առաքելություններին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
11:44 04-10-2014
Լուկաշենկոն չի ցանկանում Բելառուսին սահմանակից ուկրաինայում տեսնել ԼՂ-ի նման սառեցված հակամարտություն
5458 դիտում
09:37 22-09-2022
«Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, և Ռուսաստանից բացի ոչ ոք հակամարտություն չէր փնտրում»․ Բայդեն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1132 դիտում
07:30 23-11-2024
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
1306 դիտում
09:06 21-11-2024
Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»