211652_close_icon
views-count1479 դիտում article-date 10:57 15-03-2015

Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավանում, Սիսիանում, Մեղրիում, Ապարանում, Արագածում, Աշոցքում տեղում է ձյուն, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում, Թալինում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում` անձրև: Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր