Էրդողանի նախագահական լիազորությունները կարող են երկարաձգվել մինչև 2029 թվականը. The Guardian
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Նախաձեռնության համաձայն՝ չի բացառվում, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական լիազորությունները երկարաձգվեն ևս 13 տարով՝ մինչև 2029 թվականը։ բացի այդ, նախագահը կարող է ունենալ 2 տեղակալ։
Ընդդիմադիր զգայնական դաշինքի առաջնորդ Դավլեթ Բահչելին էլ The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ նման փոփոխությունները ողջամիտ է համարում։ Փաստաթուղթն ուղարկվե է խորհրդարան՝ քննարկման։