211652_close_icon
views-count1087 դիտում article-date 18:33 11-02-2026

Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեց

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հետաքրքրվեց` ի վերջո, ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այժմ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։

«Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»,– հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր