211652_close_icon

ԵՄ-ն հայտնել է, որ ՌԴ-ի օդային տարածքը դեպի Եվրոպա թռիչքների համար փակ կլինի մինչեւ 2029 թվականը

views-count1132 դիտում article-date 15:35 11-04-2023
Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օդային տարածքը մինչեւ 2029 թվականը փակ կմնա դեպի Եվրոպա թռիչքների համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Ներկայումս մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի օդային տարածքը մնում է փակ մինչեւ պլանավորման հորիզոնի ավարտը (2029 թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը նշում է, որ Ասիայից Հյուսիսային Եվրոպայով թռիչքների թիվը նվազել է,   քանի որ անհրաժեշտ է եղել «երթուղիները հարավ-արեւելյան երկրներով իրականացնել»։

Կազմակերպությունն ընդգծում է նաեւ, որ ավիափոխադրումների ոլորտը շարունակում է վերականգնվել կորոնավիրուսի համավարակից հետո։

Նմանատիպ նյութեր