7428 դիտում
16:19 21-11-2016
Հալեպում ռմբակոծությունների պատճառով վաղաժամ ծնված երեխաներին ինկուբատորներից հանել և տեղափոխել են այլ վայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հալեպում ընթացող ինտենսիվ ռմբակոծություններից ու հրետակոծություններից փրկվելու համար վաղաժամ ծնված փոքրիկներին մանկական հիվանդանոցի աշխատակիցները ինկոբատորներից հանել և տեղափոխել են անվտանգ վայր։
Դաժան տեսարանը նկարահանել է սիրիացի մի լրագրող և տրամադրել այն The Independent [url=http://www.independent.co.uk/news/world/middle-east/premature-babies-in-aleppo-being-kept-under-blankets-on-the-floor-instead-of-incubators-a7427106.html]թերթին[/url]։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են արցունքն աչեքրին հիվանդանոցի բուժքույրերը նորածիններին հանում ինկուբատորներից, փաթաթում ծածկոցներով, իսկ սենյակը լցված է ծխով։
Թերթի կայքին ավելի ուշ լրագրողը տրամադրել է նաև լուսանկար, որում նորածին երեխաներին պառկեցրել են գետնին՝ վերմակի տակ։ Ամենայն հավանականությամբ նրանց տեղափոխել են ինչ-որ բնակելի տուն։
Նշենք, որ Հալեպում գործող միակ մանկական հիվանդանոցը ինտենսիվ ռմբակոծության է ենթարկել նախորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ին, երբ ռուսական և սիրիական ուժերը վերսկսել են օդային հարվածները։ Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին մի քանի օրերին այդ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 92 խաղաղ բնակիչ, որոնցից 27-ը երեխաներ են, իսկ վիրավորների թիվը կարող է ավելանալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
14:20 17-07-2016
Հալեպում ռմբակոծությունների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ
3122 դիտում
22:09 11-10-2019
Կլաուդիո Մարկիզիոն՝ թուրքական ռմբակոծությունների մասին. սա միջազգային հանրության խայտառակությունն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1027 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
943 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1081 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի