Հալեպում ռմբակոծությունների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ
Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված օդային հարվածների հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների մոնիթորինգային սիրիական կենտրոնին:
Համաձայն կենտրոնի տարածած հայտարարության՝ ավիահարվածները քաղաքի արևելյան հատվածներին, որոնք վերահսկում են ապստամբները, հասցրել են կամ ռուսական կամ սիրիական օդային ուժերը:
FrancePress-ի թղթակիցը Հալեպից հայտնել է, որ քաղաքի վրա նետվել են «տակառային ռումբեր», որոնցից մեկն ընկել է հոսպիտալի վրա: Տուժել են հիվանդներ և բուժաշխատողներ: