1173 դիտում
12:55 07-01-2021
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հրաժարական է տվել
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը հրաժարական է տվել՝ միանալով Կապիտոլիումի բլրի անկարգությունների հետեւանքով Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացող մի շարք պաշտոնյաների:
Փոթինջերը հրաժարականը տվել է ի պատասխան նախագահի արձագանքի, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Փոթինջերին մոտ կանգնած մարդուն: Bloomberg-ն առաջինն է հայտնել Փոթինջերի՝ Չինաստանի հանդեպ Թրամփի քաղաքականության մշակման առաջատար դեմքի հրաժարականի մասին:
Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել նրա հրաժարականը:
Twitter-ում տեղադրված տեսանյութում, երբ անկարգությունների մասնակիցները շրջում են Կապիտոլիումում, Թրամփը ցուցարարներին անվանում է «հատուկ» եւ կրկնում է ընտրակեղծիքների վերաբերյալ իր մեղադրանքները, չնայած հորդորում է ցուցարարներին հեռանալ:
Չորեքշաբթի օրը հրաժարական են տվել նաեւ առաջին տիկին Մելանյա Թրամփի երկու բարձրաստիճան օգնականները, մինչդեռ Փոթինջերի ղեկավարը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը, դիտարկում է աշխատանքից ազատվելու հնարավորությունը, Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
11:53 18-11-2016
Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն առաջարկել է Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավարին
Այս բաժնից
1087 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
1975 դիտում
21:28 03-01-2025
Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով