Մոնեի «Խոտի դեզը» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 81,4 մլն դոլարով
Հայտնի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավը վաճառքի է դրվել «Քրիստի» աճուրդի տանը, որտեղ էլ այն գնել են ռեկորդային՝ 81.4 մլն դոլարով։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Կտավը նկարվել է 1891 թվականին և պատկանում է նրա լավագույն 25 ստեղծագործությունների շարքին։
Նախնական գին էր սահմանվել 40 մլն դոլարը և ծրագրված էր վաճառել 45 մլն դոլարով, սակայն սպասումները գերազանցել են գրեթե կրկնակի անգամ։
Մինչև այս պահը աշխարհում աճուրդով վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը համարվում է Պաբլո Պիկասոյի «Կինը՝ Ալժիրից» կտավը։ 2015 թվականի մայիսին այն «Քրիստի» աճուրդի տանը վաճառվել է 179 մլն դոլարով։