Նյու Յորքի աճուրդում Վան Գոգի կտավը վաճառվել է ավելի քան 80 մլն դոլարով
Նիդերլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է 81,3 մլն դոլարով: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը նշում է, որ կտավի նախնական գինը կազմել է 50 մլն դոլար:
Կտավը ստեղծվել է նկարչի վերջին տարիներին, երբ նա գտնվել է Ֆրանսիայում՝ բուժման նպատակով: