Աճուրդի տունը ռեկորդային գնով՝ 179 մլն դոլարով վաճառել է Պիկասոյի կտավը
«Christie's» աճուրդի տունը ռեկորդային՝ 179 մլն դոլարով վաճառել է իսպանացի մեծանուն նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավի «О» տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, կտավի նախնական արժեքը կազմում էր 140 մլն դոլար, սակայն որոշ հավակնորդներ, ովքեր դրույքներ էին անում հեռախոսով, գինը բարձրացրել են մինչև 160 մլն դոլար: Այդպիսով, կտավի վերջնական գինը, հաշվի առած նաև աճուրդի կոմիսիոն հավելավճարները կազմել է 179 մլն 365 դոլար:
Արդյունքում, կտավը դարձել է երբևէ ամենաթանկ վաճառված արվեստի ստեղծագործությունը: