Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ մեքենայությունների մեջ ներքաշված լինելու կասկածանքով ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը։ Հայտարարությունը տեղադրված է ՌԴ ՔԿ պաշտոնական կայքում։
Հայտարարություն մեջ նշված է, որ Մ. Հովհաննիսյանը ձերբակալվել է Կրեստովսկիում «Զենիթ» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2014 թվականին հատկացված ֆինանսական միջոցներից հափշտակել է ավելի քան 50 մլն ռուբլի՝ մարզադաշտում տեսացուցանակ տեղադրելու մատակարարման ժամանակ։ Առաջիկայում կորոշվի նրա խափանման միջոցի մասին հարցը: