211652_close_icon
views-count1416 դիտում article-date 22:41 10-11-2016

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերություններին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ այն կրում է ոչ միայն գործնական բնույթ, այլև առանձնանում է իսկապես ջերմ ու բարեկամական կապերով: «Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն, անշուշտ, ոչ միայն փայլուն գործնական արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խոր բարեկամական անշահախնդրությամբ: Այս հարցում, անշուշտ, մեծ է գործընկերոջս՝ Գեորգի Պոլտավչենկոյի անձնական ներդրումը: Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020թթ. ծրագիրն էլ մեկ անգամ ևս փաստում է, որ երկուստեք գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու նկատել, որ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Օլգա Կազանսկայան ևս առանձնակի կարևորել է երկուստեք հարաբերությունների այն մակարդակը, որը ձևավորվել է վերջին տարիներին Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև:

Նմանատիպ նյութեր