3454 դիտում
12:27 15-11-2016
«Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնի շրջանակներում ցուցադրվել են երիտասարդ մոդելավորողների աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 14-ին նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնի շրջանակներում ցուցադրվել են երիտասարդ մոդելավորողների աշխատանքները։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանի փոխանցմամբ երեկոյի ընթացքում ցուցադրվել է 20 մոդելավորողի մոտ 100 աշխատանք։
Հագուստների հեղինակները ներկայացնում են տարբեր բուհեր։ Ընդ որում, մրցույթ-փառատոնին մասնակցել ցանկացողների թիվը շատ ավելին էր, սակայն մասնագետների կողմից նախնական ընտրություն է կատարվել, և պոդիում են բարձրացել նախնական ընտրությունը հաղթահարածները։
Մոդելավորող Արաքսյա Կարապետյանը սովորում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հագուստի դիզայն ֆակուլտետում։ Արաքսյան իր հավաքածուն անվանել է «Տիգրան Մեծ»։ Նա ասում է, որ ոգեշնչվել է հզոր արքա Տիգրան Մեծի կերպարով։ Արաքսյայի հագուստների մեջ կան ազգային, պատմական տարրեր։ Աշխատանքների հեղինակը նշում է նաև, որ իր հավաքածուում ներկայացնում է մի շարք կերպարներ՝ Մայր Հայաստան, Տիգրան Մեծ, Անահիտ, Աստղիկ աստվածուհիներ և այլն։
Նշենք, որ «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Այն ընդգրկված է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում։ Առաջիկա օրերին մրցույթ-ցուցահանդեսի մասնագիտական ժյուրին մրցանակներ կհանձնի մի քանի անվանակարգում՝ «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն մոդելավորող»։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
4424 դիտում
23:24 03-10-2016
Մրցույթ՝ «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնի շրջանակներում. ընդունվում են աշխատանքներ
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am