211652_close_icon

Մրցույթ՝ «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնի շրջանակներում. ընդունվում են աշխատանքներ

views-count4589 դիտում article-date 23:24 03-10-2016
Նոյեմբերի 10-15- ը ՀՀ նկարիչների միությունում 9-րդ անգամ տեղի կունենա Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն հագուստի մոդելավորում» անվանակարգերում կարժանանան մրցանակների: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցներն աշխատանքները կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը ԵԳՊԱ ուսանողական խորհուրդ (Իսահակյան 36) աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00: [b] Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր